Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնի ոստիկանությունը պատրաստվում է Էրդողանի այցի ժամանակ հնարավոր ցույցերին

Կոլումբիա շրջանի ոստիկանությունը եւ Պետդեպը պատրաստվում են Վաշինգտոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ հնարավոր ցույցերին, որոնք կարող են ավելի անկայուն իրավիճակում լինել, քան 2017 թվին։

Վաշինգտոնի ոստիկանությունը պատրաստվում է Էրդողանի այցի ժամանակ հնարավոր ցույցերին

Վաշինգտոնի ոստիկանությունը պատրաստվում է Էրդողանի այցի ժամանակ հնարավոր ցույցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին The Washington Post-ում գրում է Փիթեր Գերմանը, փոխանցում է news.am-ը:
Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուսմենը բացահայտել է պլանի մանրամասները, սակայն նշել է, որ ոստիկանները «կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի թույլ չտան եւս մեկ բախում, ինչպես նախորդ անգամ»։ Նա նշել է, որ իր աշխատակիցները կապի մեջ են Պետդեպի հետ։
Մի քանի դաշնային գործակալությունների ներկայացուցիչներ, ներառյալ Գաղտնի ծառայությունը, Պետդեպը եւ Սպիտակ տունը, չեն մեկնաբանում Էրդողանի այցի հետ կապված հարցերը։
Երկու տարի առաջ Էրդողանի թիկնապահների կողմից վնասվածքներ ստացած ցուցարար Լուսիկ Ուսոյանը կարծում է, որ չէր կարելի հրավիրել Թուրքիայի նախագահին։ «Այս երկրում ես միշտ ինձ անվտանգության մեջ եմ զգացել։ Ես երբեք չեմ կարծել, որ ինձ հետ կարող է նման բան պատահել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 2017թ․ մայիսին Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ նրա թիկնապահները դաժանորեն ծեծել էին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույցի մասնակիցներին։ Ընդ որում, Էրդողանն ինքը հետեւել էր ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքին, նրանց մեջ եղել էին հայեր, հույներ եւ քրդեր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search