Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը (լուսանկարներ)

Հայաստանի պարի պետական անսամբլի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է Հայաստանի պարի պետկան անսամբլի համերգը:

Ստեփանակերտում կայացել է Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը (լուսանկարներ)

Ստեփանակերտում  կայացել  է   Հայաստանի  պարի  պետական անսամբլի   համերգը   (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգի ընթացքում Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես է եկել ազգագրական պարերով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պարի պետկան անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանն ասել է, որ անսամբլը ստեղծվել է 1958 թվականին բալետմայստեր, ժողովրդական արտիստ Էվարդ Մանուկյանի շնորհիվ:

Նրա խոսքով՝ անսամբլի ստեղծումը նպատակ ունի պահպանել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները, և այն փոխանցել հաջորդ սերունդներին։
«Պարի պետական անսամբլի խաղացանկում ներառված են հիմնականում ազգագրական պարեր: Անսամբլը հյուրախաղերով հնդես է եկել Փարիզում, Մարսելում, Բարսելոնայում, Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, Արաբական Միացյալ Էմիրություններում»,- ավելցրել է Է. Չանչուրյանը՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի պարի պետական համույթները մշտապես սերտ համագործակցության մեջ են գտնվում. 2020 թվականի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա համատեղ համերգ:
Է. Չանչուրյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պարի պետական անսամբլը համերգներով հանդես է գալու նաև զորամասերում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Search