Artsakhpress

Հասարակական

Արցախի սահմանամերձ համայնքների 15 փոքրիկներ հեծանիվներ են նվեր ստացել

Արցախի սահմանամերձ համայնքների զինծառայողների և բազմազավակ ընտանիքների շուրջ 15 փոքրիկների երևանաբնակ Սերգեյ Չամանյանն այսօր նվիրել է հեծանիվներ:

Արցախի սահմանամերձ համայնքների 15 փոքրիկներ հեծանիվներ են նվեր ստացել

Արցախի սահմանամերձ համայնքների 15 փոքրիկներ հեծանիվներ են նվեր ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Սերգեյ Չամանյանն ասել է, որ ծրագրի նպատակն է երեխաներին հնարավորություն տալ զբաղվելու սպորտով:
«Ծրագիրը գնահատում եմ ոգևորիչ, քանի որ այն թույլ է տալիս ուրախացնել մեր երեխաներին և երազանքներ պարգևել: Շատ կարևոր է, որ մեր երեխաները լինեն առողջ և սպորտով ավելի շատ զբաղվեն: Այս նախաձեռնությանը միացել են Para TV-ն, «Երազ» մանկական կենտրոնը, «My Bike» հեծանվային խանութը»,- նշել է Ս. Չամանյանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ նմանատիպ նախաձեռնություններով Արցախում հանդես է գալիս 2014 թվականից: Բարեգործական հիմունքներով իրականացված ծրագրերը վերաբերում էին սոցիալական և կրթական ոլորտներին: Համոզված է՝ այս մեկը վերջինը չի լինելու, և առաջիկայում կրկին արցախցի փոքրիկներին ուրախացնելու առիթներ կլինեն:
Արման Ավանեսյանը զինվորական ընտանիքից է: Տանը հեծանիվ ունի և շատ է սիրում հատկապես ամառային արձակուրդներին վարել հեծանիվ: Մեզ հետ զրույցում նա շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման գործում ներդրում ունեցած բոլոր անձանց և նշել, որ նոր հեծանիվը կխթանի, որպեսզի այսօրվանից սպորտով ավելի շատ զբաղվի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search