Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում կատարվել է ժամերգություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամերգություն է կատարել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում կատարվել է ժամերգություն

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում կատարվել է ժամերգություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ժամերգությանը երգչախումբը ներկայացրել է Կոմիտասի հոգևոր ստեղծագործություններից:
Իր խոսքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն ասել է, որ տարին Թումանյանական է, և միջոցառումների այս շարքը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ու Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին:
«Մեզ համար միջոցառումը հիշարժան է նաև այնքանով, որ տոնում ենք կրթահամալիրի 30-ամյակը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-29-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը կրթամշակութային տոնական արշավով գտնվում է Արցախում: Երգչախումբը Գանձասարում, Շուշիում, Ստեփանակերտում դպրոցականների, ուսուցիչների, բնակիչների մասնակցությամբ շարականների ուսուցում, ժամերգություն է իրականացնում տաճարներում, կոմիտասյան, թումանյանական ազգային-ծիսական երգ-պարի, բառ ու բանի ուսուցում, տոնախմբություն՝ հրապարակներում»,- նշել է Հ. Թոփիկյանը:
Նրա խոսքով՝ այսօր՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի երեկոյան ծիսական տոնախմբություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search