Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները:
Մոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին Սոչիում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:
Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան եւ Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»:
Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել Է, հավելել Է Միխեեւը: «Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը համալիրը կդնի մարտական հերթապահության»,-ասել Է պետական ընկերության ղեկավարը:
Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիային C-400-ի մատակարարման պարտավորագիրը նախատեսում Է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-: