Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»:
ԱՄՆ-ը «բաց տեղեր» Է նշել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պնդմամբ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես Է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Նրա կարծիքով՝ Մոսկվան «լղոզված պարտավորություններ» Է ստանձնել: Ջեֆրին պարզաբանել Է, թե տեղյակ չԷ՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար:
Այդուհանդերձ, նա նշել Է, որ Մոսկվայի եւ Անկարայի համաձայնությունը «Թուրքիային հետ կպահի առաջ շարժվելուց»:
Անկարան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո դադարեցրել Է ռազմական գործողությունը Սիրիայում: Բանակցությունները, այդ թվում՝ դեմառդեմ, տեւել են ավելի քան վեց ժամ: Կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրի կետերից մեկում նշվում Է, որ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին: Ընդսմին Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկող քրդական կազմավորումները սահմանից հետ կքաշվեն մինչեւ 32 կիլոմետր:
Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս: Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Ընդհանուր առմամբ քրդերին 150 ժամ Է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-: