Artsakhpress

Միջազգային

«Մենք չենք պայմանավորվել ահաբեկիչների հետ, մենք պայմանավորվել ենք ԱՄՆ-ի հետ». Էրդողանը խոստացել է վերսկսել գործողությունը, եթե նշանակված 120 ժամում քրդերը չլքեն «անվտանգության գոտին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու պայմանը:

«Մենք չենք պայմանավորվել ահաբեկիչների հետ, մենք պայմանավորվել ենք ԱՄՆ-ի հետ». Էրդողանը խոստացել է վերսկսել գործողությունը, եթե նշանակված 120 ժամում քրդերը չլքեն «անվտանգության գոտին»

«Մենք չենք պայմանավորվել ահաբեկիչների հետ, մենք պայմանավորվել ենք ԱՄՆ-ի հետ». Էրդողանը խոստացել է վերսկսել գործողությունը, եթե նշանակված 120 ժամում քրդերը չլքեն «անվտանգության գոտին»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք շատ կարևոր քայլ արեցինք այս օպերացիայով՝ ապահովելով մեր երկրի անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ի հետ հինգշաբթի օրվա մեր համաձայնությունը մեր դիվանագիտական հաջողության արտացոլանքն է: Ես կրկնում եմ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ մեր հայտարարած անվտանգության գոտին պետք է մաքրվի 120 ժամվա ընթացքում, և այդ ժամանակը սկսվել է հինգշաբթի երեկոյից»,- ասել է նա, հայտնում է Tert.am :
Ըստ նրա՝ Թուրքիան պայմանավորվել է ԱՄՆ-ի և «ոչ թե ահաբեկիչների» հետ:
«32 կմ հյուսիսից հարավ և 444 կիլոմետր Իրաքի սահմանից մինչև Ջերաբլուս ընկած հատվածն անվտանգության գոտի է, և մենք այն կպաշտպանենք: Ահաբեկիչների՝ այս տարածքից դուրս չգալու դեպքում մենք կշարունակենք գործողությունը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search