Artsakhpress

Միջազգային

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող Էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք:

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 18-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը:

«Շատ նման Է այն բանին, որ դրա պատճառը սպիտակ ֆոսֆորն Է»,-ասել Է փորձագետը, երբ նրանց ցուցադրել են լուսանկարներ, որտեղ պատկերված Է 13-ամյա մի տղա՝ այրվածքներով, որոնք նա ստացել Է Ռաս Էլ Այնի թուրքական ռմբակոծման ընթացքում: Տղայի հոր խոսքով՝ ավիահարվածը հասցվել Է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը: Ներկայում երեխան բուժում Է անցնում Հասեքե նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Թամերի շրջանի հիվանդանոցում:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք Է, որը կարելի Է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»,-նշել Է փորձագետը:

Սիրիացի քրդերը հոկտեմբերի 17-ին թուրքական բանակին մեղադրել են Ռաս Էլ Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ:

Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում Է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում Է, թե հատկապես ինչ զենք Է օգտագործվում թուրքական զորքերի կողմից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search