Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք Է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սիրիայի խնդրի շուրջ անհրաժեշտ Է բանակցել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:
«Անհրաժեշտ Է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ (արեւելյան) մասում»,-ասել Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: