Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը:
Բրիտանացի ձեռնարկատերերը Ջոնսոնից պահանջել են Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը, որը քաղվածքներ Է հրապարակել Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակից, որն ստորագրել են 290 գործարարներ:
Գործարար շրջանների ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:
«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ Էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման Է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք Է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված Է նամակում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-: