ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին:
ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են եկել Թրամփի իմպիչմենթի օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին նրանք հայտարարել են հոկտեմբերի 15-ին Օհայոյի նահանգում կայացած համազգային հեռուստաբանավեճում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:
«Իմպիչմենթը թույլ կտա երաշխավորել, որ այդ մարդը չի կարողանա մեկը մյուսի հետեւից խախտել օրենքները»,- ասել Է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը՝ խոսելով Թրամփի մասին: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը վստահություն Է հայտնել, որ ԱՄՆ-ի գործող ղեկավարը «ամենակոռումպացված նախագահն Է երկրի պատմության մեջ» եւ պետության ղեկավարի պաշտոնից օվտվել Է «անձնական հարստացման» համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել Է, որ ամերիկացի օրենսդիրները «չունեն այլ ընտրություն», քան իմպիչմենթի գործընթացը շարունակելը: Նա նույնպես Թրամփին համարել Է «ամենակոռումպացված» ղեկավարը ԱՄՆ-ի պատմության մեջ:
Ուորենը, Սանդերսը եւ Բայդենը, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, ներկայում առավել մեծ շանսերն ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու Դեմոկրատական կուսակցությունից: Բանավեճերի մյուս մասնակիցները նույնպես պաշտպանել են նրանց դիրքորոշումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-: