Վաշինգտոնը պետք Է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար:
ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:
Խոսելով Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման մասին, Բայդենը նշել Է. «Ես զորքերը դուրս չԷի բերի»: «Ես անկեղծ խոսակցություն կանցկացնեի Էրդողանի հետ եւ նրան կասեի, որ նա բարձր գին Է վճարելու իր արարքի համար, այդ գինը վճարելու Է այժմ»,- հավելել Է Բայդենը: Նա նշել Է, որ նաեւ «քրդերին պաշտպանելու» միջոցներ կձեռնարկեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: