Artsakhpress

Միջազգային

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում Է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող Է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման:

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հոկտեմբերի 14-ին՝ Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:

«Հոկտեմբերի 11-ին ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության եւ տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման եւ մարդկանց Էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ եւ մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ»,-ասել Է Ստոլտենբերգը եւ հավելել. «Անմիջական անհանգստությունը կապված Է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search