Artsakhpress

Միջազգային

«Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային Սիրիայում ռազմական գործողությունների հարցում, հետևաբար կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ լինել Անկարայի հետ, կա՛մ «միանալ ահաբեկիչներին»:

«Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել

«Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, և դաշինքի կանոնադրության մեջ կա 5-րդ հոդվածը, որը կոչ է անում արձագանքել անդամ երկրներից ցանկացածին, որը հարձակման վտանգի տակ է: Մենք գտնվում ենք ահաբեկչական հարձակման վտանգի տակ, և համաձայն 5-րդ հոդվածի՝ ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի: Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների: Կոնկրետ պատասխան դեռ չի եղել»,- tert.am-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը՝ հավելելով, որ եվրոպական երկրների առաջնորդներից նրանք, որոնց հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել վերջերս, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնվում են «ապատեղեկատվական ճնշումների տակ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Search