Artsakhpress

Տնտեսական

Արցախն ունի բնակլիմայական այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնք հնարավորություն են տալիս օրգանական գյուղատնտեսության զարգացմանը. մասնագետ

Եթե ավանդական գյուղատնտեսության հիմքում դրված են եկամուտները, ապա օրգանական գյութատնտեությունը նպատակաուղղված է բարելավելու գյուղատնտեսական մթերքների արտադրությունը սոցիալական, բնապահպանական և տնտեսական տեսնկյունից:

Արցախն ունի բնակլիմայական այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնք հնարավորություն են տալիս օրգանական գյուղատնտեսության զարգացմանը. մասնագետ

Արցախն  ունի    բնակլիմայական այն  բոլոր  նպաստավոր  պայմանները, որոնք   հնարավորություն  են   տալիս   օրգանական  գյուղատնտեսության   զարգացմանը. մասնագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  «Կանաչ  արահետ»  հասարակական կազմակերպության  տնօրեն  Նունե   Սարուխանյանը, ով   այսօր   կազմակերպած  գիտագործնական   կոնֆերանսի  ժամանակ  հանդես  է  եկել    «Օրգանական  գյուղատնտեսության   ներկա  իրավիճակը   և  զարգացման    հեռանկարները»  թեմայով:
Ն. Սարուխանյանի   խոսքով՝  Արցախն  ունի    բնակլիմայական այն  բոլոր  նպաստավոր  պայմանները, որը  հնարավորություն  է   տալիս   օրգանական  գյուղատնտեսության   զարգացմանը:
«Եթե  ՀՀ-ում   արդեն  իսկ     կայացման   փուլում  է   օրգանական  գյուղատնտեսության    մասնագետների  ինստիտուտը, ապա   Արցախում   այդ  խնդիրը   դեռևս   մնում  է  չլուծված:    Կարծում  եմ՝  այդ   ուղղությամբ  առաջիկայում  մի շարք  քայլեր   կձեռնարկվեն:  Մեր  կազմակերպությունը   միշտ  պատրաստակամ  է    օգտակար  լինել    այս  ոլորտի  մասնագետների  վերապատրաստմանը: Ի  դեպ,  բոլոր  ցանկացողները  կարող  են  անդամակցել     «Կանաչ  արահետ»  ՀԿ-ին,   և   մենք  այդ   անհատներին  աջակցելու միջոցով  այստեղ  հիմք  կդնենք   օրգանական  գյուղատնտեսության    զարգացմանը»,-ավելացրել  է  Ն. Սարուխանյանը:
Նա  նշել է, որ  սպառողներն   օրգանական   գյուղատնտեսության  արտադրանքի  համար  պատրաստ  են  վճարել    ավելի  թանկ:
«Մենք  ունենք  նաև դուստր կազմակերպություն, որը զբաղվում է  օրգանական գյուղատնտեսական մթերքների  իրացմամբ:   Մոտ  30-50  %  ավելի  թանկ    ենք   վաճառում  մթերքները.  մինչև    հիմա   չենք  ունեցել  որևէ   գնորդ, ով   բողոքի  գներից: Կարծում եմ՝ Արցախում   պետք  է   ստեղծվի  փորձացուցադրական  կենտրոն, որտեղ  կուսուցանվեն  մասնագետներ, ովքեր   հետագայում արտադրելով   օրգանական   մթերք՝   կվաճառեն  ավելի  թանկ»,-հավելել  է   մեր  զրուցակիցը: 
Նշենք, որ   հոկտեմբերի    13-ին  Ստեփանակերտում  կայանալիք    բերքի  տոնին   «Կանաչ  արահետ»  ՀԿ-ն  առանձին   տաղավարով  կներկայացնի  օրգանական գյուղատնտեսական մթերքների   արտադրանք: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search