Artsakhpress

Միջազգային

Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի երկրները կընդունեն երկխոսության իր նախաձեռնությունը. Զարիֆ

Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի իր հարեւանները դրականորեն կարձագանքեն համընդհանուր երկխոսություն հաստատելու վերաբերյալ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջարկված «Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը»:

Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի երկրները կընդունեն երկխոսության իր նախաձեռնությունը. Զարիֆ

Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի երկրները կընդունեն երկխոսության իր նախաձեռնությունը. Զարիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին քուվեյթյան «Ար-Ռայի» թերթի համար իր հոդվածում գրել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Սպառնալիքների եւ մարտահրավերների թվի ավելանալու կապակցությամբ տարածաշրջանն ավերումից փրկելու համար մենք տարածաշրջանում նոր երկխոսության անհրաժեշտությունն ավելի շատ ենք զգում, քան երբեւիցե: Տարածաշրջանի անվտանգության պահպանումը այնտեղ գտնվող բոլոր պետությունների հավաքական պատասխանատվությունն Է: Տարածաշրջանի երկրների՝ Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի եւ Իրանի մասնակցությամբ «Հորմուզի խաղաղ նախաձեռնությունն» անհրաժեշտ ու բավարար հնարավորություններ Է տալիս տարածաշրջանում համընդհանուր անվտանգության հասնել ներքին տարածաշրջանային երկխոսության ճանապարհով՝ առանց օտարերկրյա միջամտության… Մենք տարածաշրջանի երկրներից դրական արձագանք ենք ակնկալում այդ նախաձեռնության կապակցությամբ»,-գրում Է Զարիֆը: Նա նշել Է, որ «տարածաշրջանը տուժում Է տարբեր բնագավառներում համընդհանուր տարածաշրջանային երկխոսության բացակայությունից, ինչը հանգեցնում Է այն բանին, որ խաղաղության արմատները չորանում են ընդմիշտ»: «Մեր տարածաշրջանն ավելի շատ ներքին տարածաշրջանային երկխոսության կարիք ունի, քան մեղադրանքների փոխանակման, թշնամական ու չարամիտ արտահայտությունների օգտագործման, զենքի տիրապետման համար մրցակցության ու սպառազինությունների մրցավազքի»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search