Artsakhpress

Միջազգային

Մոսկվան Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու հույս է հայտնել

Ռուսաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ վերադառնալով այն մակարդակին, որ եղել է հունիսյան իրադարձություններից առաջ:

Մոսկվան Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու հույս է հայտնել

Մոսկվան Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու հույս է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, մեկնաբանելով երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է tert.am-ը:
«Նախարարների խոսակցությունը կոնկրետ էր: Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ուղարկված ազդանշանը կհասնի վրացական կողմին: Հուսով ենք նաև, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն», - ասել է Ռուդենկոն:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի պատվիրակ Սերգեյ Գավրիլովը ելույթ էր ունեցել՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած: Միջադեպը վրդովեցրել էր ընդդիմությանը, որը մայրաքաղաքում հավաք էր կազմակերպել:
Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից անորոշ ժամանակով դադարեցրել են օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search