Artsakhpress

Հասարակական

Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

Արցախում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունները ամրապնդելու նպատակով՝ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Արցախը մեր տունն է» խորագրով փառատոնը:

Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնի մեկնարկին կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային փոքրամասնությունների անդամներ, պետական մարմինների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր խոսքում՝ ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունել է փառատոնի անցկացումն Արցախում և նշել, որ ցանկացած երկրի համար միջազգային հեղինակությունը պայմանավորված է նրանով, թե պետությունն ինչ վերաբերմունք ունի տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
«Կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը և կարծում եմ, որ կլոր սեղանի ընթացքում քննարկվելիք հարցերը պետք է դառնան առարկայական:  Որպես լիազոր մարմին՝ ԱՀ ՄԵՀԶ-ն պետք է պատշաճ ուշադրություն դարձնի մեր ազգային փոքրամասնություններին»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
ԱՀ ՄԵՀԶ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն էլ ասել է, որ նման ձևաչափով փառատոն առաջին անգամ է կազմակերպվում Արցախում:
Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է վեր հանել Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդրները՝ պետության և հասարակության ուշադրությունը հրավիրելով նրանց վրա:
Քննարկմանը ներկա ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ Նարինե Գուլյանը նշել է, որ Հայաստանում գրանցված է 11 ազգային փոքրամասնությունների միություն:
«Հայաստանում ևս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն շատ հարցեր: Ուրախալի է տեսնել, որ Արցախում հունական համայնք կա, որը համագործակցում է ՀՀ գործընկեր կառույցի հետ: Պետք է նշեմ, որ ռուսական համայնքն արդեն իսկ ունի կապեր: Առկա կապերը պետք է խորացնել և խթանել տարբեր հարցերի շուրջ համագործակցությունը»,- ավելացրել է Ն. Գուլյանը:
Միջոցառմանն Արցախում գործող Հունական համայնքի ղեկավար Սոֆի Իվանիդիսը և Ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան անդրադարձել են համայնքների գործունեությանը, ներկայացրել ազգային փոքրամասնություններին առնչվող մի շարք հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search