Artsakhpress

Միջազգային

Ուզբեկստանը պաշտոնապես դիմել է թուրքալեզու պետություններին միանալու համար

Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնական հայտ են ուղարկել Թուրքալեզու պետությունների կազմակերպությանը միանալու համար:

Ուզբեկստանը պաշտոնապես դիմել է թուրքալեզու պետություններին միանալու համար

Ուզբեկստանը պաշտոնապես դիմել է թուրքալեզու պետություններին միանալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը` ավելացնելով, որ անդամակցության գործընթացը արագ կավարտեն:
Այդ կազմակերպության գործող անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոտ 10 տարի առաջ ստեղծված կազմակերպությանը Ուզբեկստանը մինչ այս չէր միանում հարևան կենտրոնասիական պետությունների հետ ունեցած տարածքային և այլ խնդիրների պատճառով: Սակայն նոր նախագահի նշանակումից հետո Ուզբեկստանը արդեն 2016 թվականին հայտնեց կազմակերպությանը միանալու իր մտադրության մասին:
Կազմակերպությունում միավորված են այն պետությունները, որոնք ունեն թյուրքական ծագում ունեցող բնակչություն, և որոնց պետական լեզուն թյուրքական ընտանիքին է պատկանում: Այս կազմակերպության անդամներ պետությունների տարբեր պաշտոնյաներ հաճախ հավաքվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, և լեզվական պատկանելությունը ըստ էության դեր չի խաղում:
Վերջերս Ադրբեջանում տեղի է ունեցել այդ պետությունների ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հավաքը, որն ընդունել է Ադրբեջանի նախագահը: Ու չնայած կազմակերպության անվանմանը, քննարկումը ծավալվել է ռուսերենով, քանի որ այն հասկանալի է եղել ադրբեջանական, ղազախական և ղրղզական ներկայացուցչություններին: Իսկ Թուրքիայի ներկայացուցիչը ստիպված է եղել թյուրքալեզու գործընկերների հետ հաղորդակցվել թարգմանչի օգնությամբ:
Այս կազմակերպությանը չի անդամակցում Թուրքմենստանը, որի բնակչությունը նույնպես թյուրքալեզու է: Պատճառը այդ պետության ընտրած չեզոքության սկզբունքն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search