Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն և Բրազիլիան մասնավորից 100 մլն դոլար կվերցնեն Ամազոնիայի կարիքների համար

Միացյալ Նահանգների և Բրազիլիայի իշխանությունները համաձայնության են եկել ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ, որտեղ ուղղված 100 միլիոն դոլարը կուղղվի Ամազոնի արևադարձային անտառների պահպանությանը:

ԱՄՆ-ն և Բրազիլիան մասնավորից 100 մլն դոլար կվերցնեն Ամազոնիայի կարիքների համար

ԱՄՆ-ն և Բրազիլիան մասնավորից 100 մլն դոլար կվերցնեն Ամազոնիայի կարիքների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստո Արաուժոն հաստատել են մասնավոր ներդրողների ղեկավարությամբ հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամի կարողությունը 100 միլիոն դոլար կլինի 11 տարվա համար: Հիմնադրամի նպատակը կլինի Ամազոնիայի կենսաբազմազանության պահպանությունը»,- ասել է պաշտոնյան:
Հատկանշական է, որ հիմնադրամի միջոցները կուտակվելու են մասնավոր սեկտորի ներդրումներից, ոչ թե պետական բյուջեի հատկացումներից:
Հիշեցնենք, որ այս տարի Ամազոնի ավազանի անտառներում խոշոր հրդեհներ են տեղի ունեցել, որոնք հսկայական վնաս կարող են հասցնել ամբողջ Երկրագնդին: Բանն այն է, որ մթնոլորտի թթվածնի զգալի մասը ապահովում են հենց այս անտառները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search