Artsakhpress

Միջազգային

Եվրախորհրդարանն Էրդողանին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները թուրքական ընդդիմության հանդեպ

Եվրոպական խորհրդարանը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որով կոչ է արել նրան դադարեցնել հետապնդել երկրի ընդդիմությանը։

Եվրախորհրդարանն Էրդողանին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները թուրքական ընդդիմության հանդեպ

Եվրախորհրդարանն Էրդողանին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները թուրքական ընդդիմության հանդեպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Օգոստոսի 19-ին իշխանությունները պաշտոններից հեռացրին Դիարբեքիր  (Ադնան Սելջուք Միզրաքլի), Մարդին (Սհմեթ Թյուրք) եւ Վան (Բեդիա Օզգեքցե Էրթան) քաղաքների քաղաքապետերին եւ նրանց փոխարինեցին կառավարության նշանակած նահանգապետերով։  Ընտրված պաշտոնական անձինք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն տարածելու եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ։ Դրանք կեղծ մեղադրանքներ են։ Մինչեւ այժմ իշխանություններն իրենց հայտարարությունների որեւէ վկայություն չեն ներկայացրել»,- ասվում է Եվրախորհրդարանի նամակում։
Ինչպես նշվում է նամակում, թվում է, թե այդ մեղադրանքները քաղաքապետերի հանդեպ, որոնք ներկայացնում են թուրքական ընդդիմությունը, առաջադրվել են այն պատճառով, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում ընդունել տեղական ընտրությունների արդյունքները, որոնցով վերոնշյալ քաղաքներում հաղթել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը։
«Արդեն այդ նահանգներում ընտրարշավի ժամանակ, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, կային նշաններն այն բանի, որ նախագահ Էրդողանը չի ընդունի Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության հնարավոր հաջողությունը։ Մենք՝ Եվրախորհրդարանի անդամներս, դիմում ենք Ձեզ, որ չափազանց մտահոգ ենք վերջին իրադարձությունների առիթով»-, նշվում է դիմումում։
«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցությունների եւ քաղաքական խմբերի ներկայացուցիչներս, ամուր կանգնած ենք  դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում եւ ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել Թուրքիայում բռնաճնշումներից տուժած գործընկերներին։ Մենք կոչ ենք անում Ձեզ, թուրքական կառավարություն, դադարեցնել բռնաճնշումները Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հանդեպ, ընդունել տեղական ընտրությունների արդյունքները եւ ձեռնպահ մնալ հերթական բռնաճնշումներից  Թուրքիայում ընդդիմության հանդեպ»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի նամակում։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search