Artsakhpress

Միջազգային

Թրամփը չի հավատում Իսրայելի՝ ԱՄՆ-ին լրտեսելու լուրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի լրտեսության վերաբերյալ լուրերն առ այն, որ իսրայելական հետախուզությունը Սպիտակ տան ողջ շրջակայքում գաղտնալսող սարքեր է տեղադրել:

Թրամփը չի հավատում Իսրայելի՝ ԱՄՆ-ին լրտեսելու լուրերին

Թրամփը չի հավատում Իսրայելի՝ ԱՄՆ-ին լրտեսելու լուրերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ոչ, չեմ հավատում այդ լուրերին: Չեմ կարծում՝ Իսրայելը լրտեսում է մեզ: Դժվարանում եմ հավատալ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Իսրայելի հետ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը, սակայն չի բացառել լուրերի իսկության հնարավորությունը:
Ավելի վաղ Politico պարբերականը հոդված էր հրապարակել առ այն, որ ամերիկյան իշխանությունները երկու տարվա ընթացքում հանգել են այն եզրակացությանը, որ Վաշինգտոնում գտնված բազմաթիվ լրտեսական սարքերը, ամենայն հավանականությամբ, տեղակայել է Իսրայելը:
Սարքերին հետևելու և պատասխանատու անձանց հայտնաբերելու նպատակով մասնագետների մի ամբողջ թիմ է աշխատել։ Թիմը վերլուծել է բոլոր մանրամասները, դրանց ծագման մոտավոր վայրերը, արտադրության տարիները և արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ «դրանց տեղադրման պատասխանատվությունը կրում են իսրայելցիները», պատմել էր հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը։
Պարբերականի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք իսրայելցիներին հաջողվել է որևէ տեղեկատվություն ստանալ տեղադրված գաղտնալսող սարքերից, թե ոչ։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը կտրականապես հերքել էր գաղտնալսող սարքերի տեղադրումը։ Նման պնդումները դիվանագետները բացարձակ անհեթեթություն են որակել, հաղորդում է Tert.am։
Embedded video
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search