Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն

Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն:

Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն

Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղոդմամբ՝ այցի շրջանակում  Պաշտպանը շրջել է ՁՊՎ որոշ խցերով, ստուգել ձերբակալված անձանց պահման պայմանները և իրավունքների պաշտպանության ընթացակարգերը: Նա զրույցներ է ունեցել ձերբակալված անձանց և ոստիկանության ծառայողների հետ՝ հետաքրքրվելով նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներից:
Ռազմական ոստիկանություն կատարած այցի ընթացքում Պաշտպանը եղել է և՛ կարգապահական վաշտում, և՛ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում: Նա ծանոթացել է զինծառայողների պահման ու սանիտարահիգիենիկ պայմաններին, հետաքրքրվել նրանց հանդեպ վերաբերմունքից: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների և ՌՈ աշխատակիցների հետ, պարզաբանել նրանց իրավունքները և գրանցել կոնկրետ հիմնախնդիրներ:
Այցի վերջում Ա.Բեգլարյանը ծանոթացել է զինծառայողների ուսման ու ժամանցի պայմաններին՝ զինվորներից մեկի ցանկությամբ շախմատ խաղալով նրա հետ:
Այցերի ընթացքում ձերբակալված անձինք և զինծառայողները հարցեր են բարձրացրել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search