Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյան. «Ինչու՞ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի մարդասիրական աջակցությունն Արցախին»

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր թվիթթերի էջում անդրադարձել է Արցախին ԱՄՆ մարդասիրական աջակցության անհրաժեշտությանը:

Արտակ Բեգլարյան. «Ինչու՞ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի մարդասիրական աջակցությունն Արցախին»

Արտակ Բեգլարյան. «Ինչու՞ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի մարդասիրական աջակցությունն Արցախին»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆա, մասնավորապես, գրել է.
«Ինչու՞ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի մարդասիրական աջակցությունն Արցախին:
Մեր խաղալիքները զենքերն էին 1991-94թթ. Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում:
Ականի պայթյունի հետևանքով ես կորցրեցի տեսողությունս 1995թ.-ին: Առ այսօր ականի շատ միջադեպեր խլել են բազմաթիվ կյանքեր ու առողջություն (ներառյալ երեխաների):
1998թ.-ից ԱՄՆ-ը սկսեց տրամադրել մարդասիրական աջակցություն Արցախին (տարեկան շուրջ 2 մլն դոլար): 2000-ականներից սկսած դրա մի զգալի մասն ուղղվել է «Հալո Թրասթ» կազմակերպությանը՝ ականազերծման աշխատանքների համար:
Այն մաքրել է ավելի քան 500 ականադաշտ՝ փրկելով անհամար կյանքեր: Ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն մի քանի տարի ևս:
Այժմ Թրամփի վարչակազմը պատրաստվում է դադարեցնել մարդասիրական աջակցությունն Արցախին:
Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Քոքսը, ինչպես նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկսել են մի արշավ՝ հորդորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համակարգող Մարկ Գրինին պահպանել աջակցությունն ու ականազերծման ծրագիրը:
Որպես ականից վիրավորված երեխա և արդեն Մարդու իրավունքների պաշտպան՝ ես միանում եմ «Ականազերծված Արցախ» արշավին»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search