Artsakhpress

Վերլուծական

Թրամփ-Ռոհանի հանդիպումն առանց Բոլթոնի. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԱՄՆ նախագահի կողմից արտաքին քաղաքականության ուղղությունների վրա կտրուկ շրջադարձներ կատարելն արդեն իսկ հատկանշվում է կանխատեսելի վարքագծով։

Թրամփ-Ռոհանի հանդիպումն առանց Բոլթոնի. Շահան Գանտահարյանի հոդվածը

Թրամփ-Ռոհանի հանդիպումն առանց Բոլթոնի. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանխատեսելի շրջադարձայնության մեջ են սահմանվում  նաեւ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները Իրանի դեմ հաստատված մի շարք պատժամիջոցներ ջնջելու առումով: Որոշումը պայմանավորվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանու հետ հանդիպմամբ:
Շրջադարձ կատարելու համար սակայն ենթահող է պետք ձեւավորել: Որքան էլ կտրուկ լինեն այդ որոշումները այդուհանդերձ հասարակական եւ քաղաքական հող պատրաստելու անհրաժեշտություն է զգացվում ամերիկյան վարչակազմի կողմից: Գլխավոր խորհրդականի հանգամանքին այստեղ տրվում է գերդերակատարություն: Երբ պաշտոնանկ է լինում նման բարձրաստիճան պաշտոնատար, որին հաջորդում է Իրանի հետ մերձեցման նախադրյալներ պարունակող նախագահական որոշում, ասել կուզի, որ կա լարվածության կամ մագլցողական քաղաքականության ձեւավորման պատասխանատու, որի տված խորհուրդները չեն բխել ԱՄՆ շահերից:
Ոչ հեռու անցյալում էր, որ պետքարտուղարի, անվտանգության գլխավոր խորհրդականի եւ պաշտապնության նախարարի հորդորներով ու խորհուրդներով ամերիկյան կործանիչները բարձրացել էին հարվածելու համար իրանյան զինվորական հենակետերին: Վերջին պահին, նախագահի որոշմամբ ռմբաձիգները վերադարձել էին իրենց ռազմաբազաները, առանց իրականացնելու հանձնարարված գործողությունը: Առ այս պահը հորդորողներից միայն գլխավոր խորհրդականն է, որ պաշտոնից ազատվում է: Հիմա պատժամիջոցներ ջնջելու պահն է:
Այս բոլոր գործընթացներից, թվում է, որ դժգոհ կողմեր կան:
Իսրայելյան բանակը հայտարարել էր, թե Իրանի Հեղափոխական պահակագնդի Քուտս ջոկատին պատկանող խմբակի կողմից Սիրիայից դեպի Իսրայել  հրթիռակոծում էր եղել։
Նշվում էր, որ Դամասկոսի մոտակայքից արձակված հրթիռները չեն հասել Իսրայել։
Իսրայելյան բանակը սիրիական վարչակարգը պատասխանատու էր նկատում իր տարածքներից արձակված հրթիռակոծման համար։
Իսրայել չհասած իրանյան հրթիռների գործողության դեմ բողոքելով Թել Ավիվը հակահարված տալու ուղերձ է հղում ոչ թե Թեհրանին, այլ Վաշինգտոնին։
Հանգիստ չլինելու պատճառներ ունի նաեւ Անկարան, որի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզ դարձրեց, որ եթե Վաշինգտոնը շարունակի ձգձգել անվտանգության գոտու ծրագրի իրականացումը, ապա Անկարան ինքնուրույն պիտի ձեւավորի իր առաջադրած գոտին Սիրիայում։
Ենթադրվում է նաեւ, քաղաքական պարզ տրամաբանությամբ, որ Ռոհանու հետ հանդիպման ընթացքում միջուկային ծրագրի սահմանափակում-պատժամիջոց գործարքային կապերին առընթեր օրակարգում կլինեն նաեւ չհայտարարված կետեր. առաջնային կարգով` Սիրիայի տարածքում արձանագրվող զինվորաքաղաքական իրադարձություններ:
Կանխահաս է խոսել Վաշինգտոն-Թեհրան մերձեցման մասին. այնուամենայնիվ պատժամիջոցների թեթեւացման որոշումը ցուցիչ է երկու երկրների միջեւ հարաբերությունների շրջադարձ նախանշելու առումով։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search