Artsakhpress

Եռակողմ անհամաձայնություններ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Անկարայում կայացած Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլ նույնիսկ անբովանդակ:

Եռակողմ անհամաձայնություններ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Եռակողմ անհամաձայնություններ. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրություն ցրել, եւ կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:
Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումըը երկրորդ հավանականության դեպքն է։
Հետեւենք հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններին։
Էրդողան. «Անցնող երկու տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել Սիրիայում անվտանգության ու կայունության հաստատման համար, եւ դեռեւս  ճիգը շարունակվում է տագնապի արմատական լուծումը գտնելու եւ Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու համար:
Մեր ժողովի ընթացքում կենտրոնացանք Իդլիբի եւ Եփրատի արեւելյան ափի տագնապի վրա, ինչպես նաեւ փախստականների արմատական լուծման  որոնման վրա:
«Արեւելյան Եփրատ» եւ «Ձիթենու ճյուղ» գործողությունների նպատակը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է»:
Ռոհանի. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի գերիշխանությունը եւ կարեւորել նրա ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը: Իրանը միշտ էլ աջակցել է սիրիական կառավարության ու ժողովրդի բոլոր բաղադրիչ մասերի միջեւ երկխոսությանը: Սիրիական հողերի վրա ամերիկյան ներկայությունը նրա գերիշխանությանը սպառնալիք է:
Իրան ցավ է հայտնել, որ հնարավոր չի եղել Իդլիբի համաձայնությունը ամբողջությամբ իրականացնել, ինչը ընդլայնել է այն տարածքները, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ»:
Պուտին. «Իդլիբը մտահոգության մեծագույն աղբյուր է:
Սիրիայում լարվածության մեղմացման գոտին  չի կարող սադրանքների շղթայազերծման կետ լինել:
Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել»:
Քաղաքական ամենապարզ ընթերցումն իսկ համոզում է, որ զուգահեռացվող շատ գծեր կան Թեհրանի եւ Մոսկվայի ղեկավարների կատարած հայտարարությունների միջեւ. երկուսի կողմից նաեւ սլաքներ են ուղղվել Անկարային։
Անկարան խոսում է Իդլիբին առընթեր Եփրատի արեւելան ափի մասին, մինչ Թեհրանն ու Մոսկվան շեշտը դնում են Իդլիբի մաքրազտման անհրաժեշտության վրա:
Տարըմբռնումներ կան նաեւ ահաբեկչական խմբավորումներ հասկացության առումով: Անկարայի համար իրականացած գործողությունների օրինակների մեջբերումով պարզ է դառնում, որ քրդական գործոնն է, որն ահաբեկչական է որակվում, մինչ Իդլիբի մաքրազտման անհրաժեշտությունը, որն արծարծում են Մոսկվան եւ Թեհրանը, վերաբերում է իսլամական ծայրահեղականներին։
Իրանը իր օրակարգի առաջ մղումով եթե քննադատում է ամերիկյան զորքերի տեղակայումը սիրիական տարածքների վրա, ապա Մոսկվան հստակորեն ընդգծում է, որ մեծագույն հիմնախնդիրը Իդլիբի մաքրազտումն է: Արեւելյան Եփրատը ոչ միայն շրջանցվել է, այլ ուղղակիորեն հանդիսացել է Մոսկվա-Անկարա տարակարծության առանցք:
Երբ ՌԴ-ի նախագահը հայտարարում է, որ Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել, պարզ տեսքով ուզում է ասել, որ համաձայն չէ Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծմանը։
 
Եռակողմ հանդիպման վայրը`Անկարան, որեւէ առավելություն  չի ապահովել Թուրքիային` սիրիական տարածքների վրա զինվորական տեղաշարժեր ապահովելու առումով։
 
Ռազմավարական առանցքի երկրների ղեկավարները ինքնուրույն մեկնաբանում են օրակարգերը, բնականաբար մեկնելով յուրաքանչյուրը իր առաջադրանքից։ Հստակորեն կան տարընկալումներ, շահերի տարբերություններ եւ մանավանդ նոր գոտիներ ստեղծելու ծրագրերի երկկողմ արգելակումներ։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search