Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը

Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է թուրքական քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները:

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջատարի իր դիրքը զիջել է քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցությանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Հետազոտությունները կատարվել են սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ հրապարակված տվյալների՝ ԱԶԿ և ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքին աջակցում է ընտրողների 43-45 տոկոսը: Այս երկու կուսակցությունները գտնվում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներում:
Օզքիրազը իշխող ԱԶԿ-ի համար այս հետընթացի պատճառներից է համարում կոռուպցիայի և տնտեսական ճգնաժամի փոխկապակցված լինելու հանգամանքը, երկրում հաստատված փախստականների գործոնը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և այլն:
Չորրորդը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, իսկ հինգերորդը՝ «Լավ» կուսակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search