Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում քաղաքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը ժամը՝ 14։00-ին, կնոջ հետ միասին մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։
Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք մեր բոլոր խոստումները. Դավիթ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Սարգսյանն ասել է, որը ինքը քվեարկել է հանուն Ստեփանակերտի ապագայի։
«Ընտրվելու դեպքում շատ կարժ ժամանակահատվածում իրականացնելու ենք մեր բոլոր ծրագրերը և խոստումները, և ունենալու ենք ծաղկուն քաղաք»- նշել է Դ. Սարգսյանը և հույս հայտնել, որ ինքը հաղթելու է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: