Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայի ոստիկանությունը 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել

Ոստիկանությունը շուրջ 300 քրեական վարույթ է բացել սաթի ապօրինի արդյունահանման համար եւ 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել:

Ուկրաինայի ոստիկանությունը 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել

Ուկրաինայի ոստիկանությունը 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազեւը:
«Սաթի ապօրինի արդյունահանման փաստերի հիման վրա ոստիկանությունը սկսել է գրեթե 300 վարույթ, ընդ որում ավելի  քան 260 մարդ քրեական պատասխանատվության են ենթարկվել, մոտ 7 տոննա քար է առգրավվել», - նշել է Կնյազեւը, սակայն չի հայտնել, թե որ ժամանակահատվածում են ձեռք բերվել նման արդյունքներ:
Ազգային ոստիկանության պետը հավելել է, որ սեւ շուկայում 7 տոննա սաթի արժեքը սկսվում է 30 միլիոն դոլարից:
Իր հերթին Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծիք է հայտնել, որ սաթի ապօրինի արդյունահանման հարցը պահանջում է օրենսդրական կարգավորում:
Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա հստակ սահմանել սաթի բիզնեսի օրինականացման պայմանները, կանոնակարգել եւ պարզեցնել թույլտվության տրման ընթացակարգերը, ինչպես նաեւ խստացնել քրեական պատասխանատվությունը հանքերի ապօրինի արդյունահանման համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search