Artsakhpress

Տնտեսական

Ժամանակն է ԱՀ-ում հայտնաբերել նոր հանքավայրեր և դրանք վերամշակել. Սերգեյ Վարդանյան

ԱՀ նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի ընդերքօգտագործման ոլորտին:

Ժամանակն է ԱՀ-ում հայտնաբերել նոր հանքավայրեր և դրանք վերամշակել. Սերգեյ Վարդանյան

Ժամանակն  է    ԱՀ-ում    հայտնաբերել  նոր  հանքավայրեր և  դրանք վերամշակել. Սերգեյ  Վարդանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանը: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ԱՀ-ում կան շատ չուսումնասիրված հանքեր: Ժամանակն է, որ այդ հանքավայրերը հայտնաբերվեն և վերամշակվեն, արդյունքում՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, երկիրն էլ տնտեսապես կհզորանա: «Այդ ոլորտում Արցախում մեծ ներդրում ունի ԱՀ երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը, ով շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել է երկրաբանական ծառայություն՝ ձեռք բերելով հաջողություններ, մասնավորապես, Կաշենի պղնձի հանքավայրում»,-մասնավորապես ասել է մեր զրուցակիցը:

Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին, որը, ըստ մեր զրուցակցի, իր համար եղել է անսպասելի անակնկալ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Վարդանյանն ասել է նաև, որ ինքը շարունակելու է համապատասխան մասնագետներ ներգրավել Արցախի ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search