Artsakhpress

Հասարակական

Ամարասում կկայանա «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը

«Գրական Արցախ» համահայկական ամսագրի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի և երիտասարդ ստեղծագործող Սերգեյ Սաֆարյանի համատեղ նախաձեռնությամբ վաղը՝ օգոստոսի 20-ին, Ամարասի վանական համալիրում տեղի կունենա «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը:

Ամարասում կկայանա «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը

Ամարասում կկայանա «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վովա Արզումանյանն ասել է, որ «Գրական Արցախ» ամսագիրը կնպաստի արդի գրականության զարգացմանը և մշտապես կլինի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների կողքին՝ շեշտելով միասնության ու անկոտրում կամքի գաղափար:

«Ամսագիրը լինելու է առաջինն իր բովանդակությամբ, բնույթով, հեղինակային նյութերով, հետաքրքիր վերլուծություններով և գրական ակնարկներով: Այն իր ընթերցողին է ներկայանալու միշտ նորովի՝ ընթերցասերների համար բացահայտելով նոր տաղանդներ: Ամսագրի էջերում տպագրվում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք գրական մամուլում դեռ չեն տպագրվել: Հետաքրքիր և առանցքային ստեղծագործությունների թեման սերն է, հայրենիքը, հայրենի բնությունը, կյանքը և մարդը: Ամսագիրը տպագրում է Երևանի «Արմավ» հրատարակչությունը՝ «Նովել»-ի աջակցությամբ: Առաջին համարում ընդգրկված են արցախցի 15 հեղինակների ստեղծագործություններ»,-մասնավորապես ասել է նա:

Վ. Արզումանյանը նաև տեղեկացրել է, որ շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են Ամարաս մեկնել Ստեփանակերտից , Մարտունուց և Ճարտարից շարժվող համապատասխան երթուղայիններով: Նա նաև նշել է, որ միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին և կավարտվի տոնական համերգով:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search