Artsakhpress

Միջազգային

Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք», որը կարող է թեթեւացնել Դանիայի ֆինանսական բեռը:

Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք». Թրամփ

Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք». Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեզ դա հետաքրքրում է ռազմավարական առումով, մենք նրանց հետ դա կքննարկենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ սա «օրակարգի թիվ մեկ» թեման չէ, հայտնում է News.am-ը:
Թրամփի կարծիքով՝ Դանիան տարեկան մոտ 700 մլն դոլար է կորցնում՝ հետեւելով զանգվածաբար սառույցով ծածկված կղզուն, որի բնակչությունը մոտ 58 հազար մարդ է: «Սա Դանիայի համար անչափ ցավագին է,- ասել է նա: Ըստ էության, սա անշարժ գույքի խոշոր գործարք է: Հնարավոր է շատ բան անել»:
Թրամփը պետք է Դանիա այցելի հաջորդ ամիս: Ընդ որում՝ նա նշել է, թե վստահ չէ՝ այդ հարցն արդյոք կքննարկվի:
Դանիայի պաշտոնատար անձինք այս հարցում անդրդվելի են այն պահից սկսած, երբ անցյալ շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփն իր խորհրդականներին եւ իրավաբաններին հանձնարարել է հնարավոր գործարքն ուսումնասիրել:
Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարրի Քուդլոուն կիրակի հայտարարել էր, որ Գրենլանդիան «ռազմավարական տարածք» է՝ հարուստ արժեքավոր հանքանյութերով, եւ որ բանավեճերը շարունակվում են:
«Նախագահը, որն ինչ-որ բան գիտի անշարժ գույք գնելու մասին, ցանկանում է ուսումնասիրել Գրենլանդիայի հնարավոր գնումը»,- Fox News Sunday-ին ասել է Քուդլոուն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search