Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է Եվրամիությանն այն մասին, որ իռլանդական «բեքստոպը» (ԵՄ Մաքսային միության կազմում Հյուսիսային Իռլանդիայի մասնակցության եւ բրեքզիթից հետո միասնական եվրոպական շուկայի աջակցության ռեժիմ), որն ինքը ոչ ժողովրդավարական է համարում, պետք է բացառվի, եթե նրանք չեն ցանկանում բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ գործարք կնքել: