Ամեն տարի հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից:
Այսօր փախստականների համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները անձինք են, որոնք փախուստի են դիմել իրենց երկրներից՝ հիմնվելով ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ կոնկրետ սոցիալական խմբի պատկանելիության պատճառով վախերի վրա: Շատերը փախստական են դառնում տարերային աղետների կամ տեխնոգեն աղետների պատճառով, փոխանցում է news.am-ը: