Ասիայի պետությունները պետք է տարածաշրջանում համընդհանուր, համալիր անվտանգության նոր կառույց ստեղծելու ուղիներ փնտրեն:
Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Ասիայում փոխհամագործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Անհրաժեշտ է ուղիներ որոնել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման համար, որը հաշվի կառնի Ասիայի առանձնահատկությունները: Մենք պետք է միասին արձագանքենք մարտահրավերներին և ձեռք ձեռքի տված անվտանգության և զարգացման նոր իրավիճակ ստեղծենք Ասիայում: Ասիայում փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի կառուցումը մեր ընդհանուր նպատակն է», - ասել է երկրի ղեկավարը:
Վերջինս կոչ է արել նաև խորացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին՝ ծայրահեղական գաղափարախոսական ալիքների ձևավորումը կանխելու համար: