ԱՄՆ-ի գործղությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը:
ԱՄՆ-ը սպառնալիք Է ներկայացնում Մերձավոր Արեւելքի կայունությանը. Ռոուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«ԱՄՆ-ի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում, խախտելով միջազգային բոլոր համաձայնություններն ու կանոնները եւ օգտագործելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական հնարավորությունները, դրսւորում Է ագրեսիվ մոտեցում եւ լուրջ սպանալիք Է ներկայացնում տարածաշրջանի ու աշխարհի կայունությանը»,- ասել Է Ռոուհանին Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի՝ Բիշքեկում ընթացող նիստում:
Նա խնդրել Է Գործողությունների համատեղ համապարպակ ծրագրի մասնակից երկրներին՝ հնարավորինս շուտ կատարել իրենց պարտավորությունները:
Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժն սպառվել Է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել Է: Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ Է, եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում Է Վաշինգտոնը: Սակայն Ռոուհանին նշել Է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ Է, ինչն, այնուամենայնիվ, խնդիրների բացակայություն չի նշանակում:
Իր հերթին Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: «Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք Է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,-ասել Է Խամենեին:
Նա նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում Է այդ նպատակը, նա ի զորու չԷ դա անել, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում Էին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,-ասել Է Խամենեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: