Artsakhpress

Սպորտ

Արցախը պատրաստ է ConiFA-ի Եվրոպայի առաջնության անցկացմանը. նախարար

ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Արցախի ֆուտբոլի հավաքականից մենք ունենք մեծ ակնկալիքներ:

Արցախը պատրաստ է ConiFA-ի Եվրոպայի առաջնության անցկացմանը. նախարար

Արցախը  պատրաստ  է  ConiFA-ի   Եվրոպայի առաջնության  անցկացմանը.  նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը:
Ըստ  նրա՝  շատ  կարևոր  է նաև  թիմի  անդամներին   խաղերից  առաջ  ոգևորելը:
«Վստահ եմ, որ  այսօր՝  մայիսի  29-ին,   ԱՀ  նախագահի    հետ  հանդիպումն  ավելի  է  քաջալերելու  Արցախի  ֆուտբոլի հավաքականի անդամներին՝  արժանապատվությամբ  հանդես  գալու  առաջնությանը»,-  նշել  է  նախարարը:
Խոսելով   առաջնության  նախապատրաստական  աշխատանքների  մասին՝ Ն.  Աղաբալյանն  ասել է, որ դրանք գրեթե ավարտված  են,  և    վաղվանից իրենք  սպասում  են  ConiFA-ի   ներկայացուցիչներին   և  հյուրերին Արցախում ընդունելու:  Առաջնությանը  հանդես  է  գալու  8  թիմ. դա  համապատասխանում  է  ConiFA-ի  ձևաչափերին:  Թիմերը  մրցելու  են   4  մարզադաշտերում՝  Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու  և  Մարտակերտի: Ըստ  ժամանակացույցի վերջնական  խաղացանկը  պատրաստ  կլինի  այսօր   երեկոյան: Արցախի  թիմը    հանդես  է   գալու  բոլոր  4  մարզադաշտերում: Հունիսի  1-ին՝   ժամը  20:00-ին,  Ստեփանակերտի  Ստեփան  Շահումյանի  անվան  մարզադաշտում   տեղի  կունենա   ConiFA-ի    առաջնության   բացման  հանդիսավոր      արարողությունը:
«Առաջնության  մուտքն  ազատ  է: Մենք  ամեն  ինչ  արել ենք, որ  յուրաքանչյուր  ոք  հնարավորություն  ունենա    ներկա  գտնվել  այդ  միջոցառմանը: Վստահ եմ, որ   ոչ  միայն  ֆուտբոլասերների, այլև    բոլորի  համար    կկարողանանք  ապահովել տոնական  տրամադրություն: Այս  առաջնությունը  մեծապես   խթանելու  է  և´  ֆուտբոլի զարգացմանը,  և´  Արցախի  ճանաչմանը,  և´  թե մեր  հայրենիքի  հզորացմանը: Քանի  որ   այս  առաջնությունը   նախադեպ  է   մեզ  համար, մենք    հնարավորինս  պատրաստվել  ենք  բարձր  մակարդակով: Այն  նաև  մեզ  համար  յուրօրինակ   փորձառություն  է լինելու՝ հետագայում  նմանատիպ միջոցառումներ   կազմակերպելու համար»,- ավելացրել  է  մեր  զրուցակիցը:  
Անդրադառնալով  առաջնության   ֆինանսավորման  հարցին՝  Ն.  Աղաբալյանը  նշել է, որ   դրանք  իրականացվում  են պետական  բյուջեի և  հովանավորների  աջակցությամբ: Հովանավորների  շարքում  մասնավորապես   նախարարն  առանձնացրել  է    ամերիկահայ  բարերար  Ալբերտ   Բոյաջյանին, ով     1  մլն  դոլլար  է  տրամադրել  Արցախի   4   մարզադաշտերի  վերանորոգմանը:
Նախարարը  նշել  է   նաև,  որ իրենք  շարունակաբար   ստանում   են    օգնություն:
Այն  հարցին, թե   Ադրբեջանն  ինչպես  է  վերաբերում  Արցախում   ConiFA-ի     առաջնության  անցկացմանը՝   Ն.  Աղաբալյանը  մասնավարապես  պատասխանել է.«Ես   կողմնակից  եմ, որ  մենք  մեր  որևէ   նախաձեռնություն   չկապենք  Ադրբեջանի  արձագանքների  հետ: Այս  տարիների  ընթացքում  մենք  երբևէ  կանգ   չենք  առել,   և  չենք    մտածել Ադրբեջանի    արձագանքների մասին:   Մենք   ամեն  ինչ անում ենք  խաղաղությունն  ավելի  կայուն  դարձնելու  համար, զարգացնում ենք մշակույթը, սպորտը  և հանդես  ենք  գալիս   խաղարար   նախաձեռնություններով: Եթե  անգամ  կա  իրենց  կողմից  բացասական  արձագանքներ,  դա  միայն  խոսում  է  իրենց    անհանդուրժողականության մասին»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search