Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի առաջին Սու-30ՍՄ կործանիչները 2020 թվականի սկզբին։ Գումարի առաջին տրանշն արդեն փոխանցվել է։
Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը նախատեսված է այս տարվա վերջ հաջորդ տարվա սկիզբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես գրում է panorama.am-ը, Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ այս օդանավների գնման հետագա պլան կա։
«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ։ Մատակարարումը նախատեսված է այս տարվա վերջ հաջորդ տարվա սկիզբ։ Հետագայում էլ աշխատելու ենք այս ուղղությամբ»,-ասել է նա։
Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը նախատեսում է հետագայում էլ գնել ռուսական սպառազինություն։