Չեչնիայի Հանրապետության նախագահի հրամանով նախագահի խորհրդական, Ռուսաստանի Դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն այսօր այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նրա հետ քննարկել Ադրբեջանի ու Չեչնիայի (Ռուսաստանի կազմում) միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտների համագործակցությունը։
Բաքվում կբացվի Չեչնիայի ներկայացուցչություն․ Կադիրով
«Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվում Չեչենական հանրապետության ներկայացուցչություն բացելու վերաբերյալ»,- գրել է Կադիրովը։
Նրա գրառման համաձայն՝ խորհրդականը Իլհամ Ալիևին հրավիրել է Չեչնիա, և Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը, խոստացել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել այնտեղ։