Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չԷ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման:
Լավրովը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Փոմպեոյի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետդեպարտամենտից խնդրել են այսօր հեռախոսազրույց կազմակերպել Մայք Փոմպեոյի հետ: Այն կկայանա, հավանաբար, Փոմպեոն ցանկանում Է ինձ ինչ-որ բան հայտնել Վենեսուելայի վերաբերյալ: Տեսնենք»,-ասել Է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ կայացած բանակցություններից հետո: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ Վենեսուելայի իրադրությունը պատրաստվում Է քննարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ իր առաջիկա հանդիպմանը: «Առաջիկա օրերին պլանավորվում Է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրադրությունը եւ այն, թե ինչ դիրք Է բռնում Եվրամիությունը, կլինեն քննարկվելիք հարցերի թվում»,-հայտարարել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: