Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի վերջին օրը տեղի է ունեցել բողոքի ակցիա։
Դավոսում ցույց է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Ռիա նովոստիին, ցուցարարները հանդես են գալիս շրջակա միջավայրի պաշտպանությամբ, դեմ են կլիմայական փոփոխություններին։ Չնայած 10 աստիճան ցրտի, շուրջ 30 մարդ դուրս է եկել Promenade փողոց։
Մասնակիցներն ունեցել են պաստառներ՝ «Գործեք հիմա», «Թանկագին Թրամփ, կլիմայի փոփոխությունը իրական է, կեղծ է միայն ձեր արևարյուքը», «Մենք չունենք պահուստային մոլորակ»։
2017 թվականի ամռանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից։ Այն կլիմայի հարցով առաջին գլոբալ համաձայնագիրն է, որը ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերին։ Այն սահմանում գլոբալ տաքացման համար գլոբալ գործողությունների ծրագիր։ Փաստաթուղթը վավերացրել է 170 երկիր։