Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 59-ի:
Ինդոնեզիայում հեղեղման զոհերի թիվը հասել Է 59-ի. Agence France-Presse
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման գործակալության տեղական ստորաբաժանման ղեկավարին: Նրա տվյալներով՝ եւս 25 մարդ անհետ կորած Է համարվում, տեղի 3 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ տեղեկացվել Էր 30 զոհվածների եւ 24 անհետ կորածների մասին: Հեղեղման պատճառ են դարձել տեւական հորդառատ անձրեւները, որոնք ստիպել են բացել նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող ամբարտակը: Գովա բնակավայրի ղեկավարը նշել Է, որ դա հարկադրական միջոց Էր, քանի որ ջրահոսքերի զսպումը կարող Էր բերել Էլ ավելի վատթար հետեւանքների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: