Artsakhpress

Միջազգային

Միացյալ Նահանգները հետ է կանչում Վենեսուելայից իր դիվանագետների մի մասին

Միացյալ Նահանգները հետ է կանչում Կարակասում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների մի մասին:

Միացյալ Նահանգները հետ է կանչում Վենեսուելայից իր դիվանագետների մի մասին

Միացյալ Նահանգները հետ է կանչում Վենեսուելայից իր դիվանագետների մի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս մասին TACC-ին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը՝ նշելով, որ հետ են կանչվելու միայն այն աշխատակիցները, որոնք որևէ հրատապ աշխատանք չեն կատարում:
«Հունվարի 24-ին Պետդեպարտամենտը հրահանգել է հետ կանչել այն քաղծառայողներին, որոնց պարտականությունների մեջ չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը», - հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հետ կանչված դիվանագետների հետ երկիրը կլքեն նաև նրանց ընտանիքները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նման քայլ է ձեռնարկում՝ ելնելով Վենեսուելայում անվտանգության գործակցի գնահատականից: Այնուամենայնիվ, Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն «իր դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու ծրագրեր չունի»:
Հիշեցնենք, որ Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:
ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցութունն են հայնել Մադուրոյին:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ պահանջելով ամերիկացի դիվանագետներից երկիրը լքել 72 ժամվա ընթացքում, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է ընդունել այդ պահանջը՝ հայտարարելով, որ Մադուրոն նման որոշում կայացնելու լիազորություն չունի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Search