Artsakhpress

Հասարակական

Մաղթում եմ, որ 2019 թ․-ը դառնա քաղաքացու ու պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:

Մաղթում եմ, որ 2019 թ․-ը դառնա քաղաքացու ու պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի. Գրիգորի Մարտիրոսյան

Մաղթում եմ, որ 2019 թ․-ը դառնա քաղաքացու ու պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի. Գրիգորի Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արցախցիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս եկող 2019 թ․ առթիվ և մաղթում անդորր ու բարօրություն մեր մտքերին, գործերին ու ընտանեկան ձեռնարկումներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ անցնող 2018 թ․-ը թե՛ Մայր Հայրենիքի, թե՛ Արցախ աշխարհի համար ոչ սովորական տարի էր շատ առումներով։
Այս տարին ինձ համար նույնպես ոչ սովորական էր։ Տարվա կեսից առաջարկ ստացա Արցախի տնտեսության համար այս բախտորոշ շրջանում ղեկավարելու պետական նախարարի ինստիտուտը։ Պաշտոնը ստանձնելուց հետո ջանք չեմ խնայել լուծելու իմ առջև դրված խնդիրները, անհրաժեշտ պահերին՝ վերաուղղորդելու Արցախի ֆինանսա-տնտեսական զարգացման քաղաքականությունը՝ նախագահ Բակո Սահակյանի 2017-20թթ ծրագրին համահունչ։ Այս ամենն ուղեկցվել է բոլորիդ համար խիստ թափանցիկ և տեսանելի աշխատելաոճով, որը շարունակվելու է նաև գալիք տարում։
Սիրելի՛ արցախցիներ, մենք 2018 թ․-ը եզրափակում ենք տնտեսական կայուն զարգացմամբ՝ երկնիշ տնտեսական աճով, մեկ շնչի ընկնող համախառն ներքին արդյունքի չափով հասնելով ՀՀ համապատասխան ցուցանիշին և լիակատար էներգետիկ ինքնաբավությամբ։ Սա արգասիքն է անհատ բնակչից մինչև պետական համակարգ կայուն ու հետևողական աշխատանքի, և հենց այս առումով եմ ցանկանում տարեմուտի հիմնական մաղթանքս հղել ձեզ։
Ի սրտե մաղթում եմ, որ 2019 թ․-ը դառնա քաղաքացու ու պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի, իսկ դրա բանալին՝ ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը, լինի բոլորիս ուղեցույցը»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search