Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ

Արցախի պետական համալսարանի լրագրության և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ առաջին կուրսի մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ:

ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ

ԱրՊՀ  մի  խումբ  ուսանողներ այցելել  են  Ստեփանակերտի  տուն-ինտերնատ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այցի  ընթացքում  ուսանողները    տուն-ինտերանատի  բնակիչների  համար  հանդես  են  եկել բանաստեղծություններով,  երգերով: Այնուհետև   նրանց  են  բաժանել   քաղցրավենիք  և մրգեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   Արցախի  պետական  համալսարանի լրագրության  և  գրականության    ամբիոնի  դոցենտ, բանասիրական  գիտությունների  թեկնածու Զինաիդա  Բալայանն  ասել  է, որ  իրենք  պարբերաբար  այցելում  են տուն-ինտերնատի  բնակիչներին:
«30  տարուց  ավել  համալսարանում  գործող     ուսանողական  գրական   խմբակը  մշտապես   կապ   է  հաստատում  նաև  տուն-ինտերնատի  անդամների հետ:   Մեր  այցի նպատակն  է   տեղի  բնակիչների  հոգիներում   ջերմություն  և  լույս   սփռել, ինչպես  նաև  մեր  հայաբարբառ    երգով  ու  ասմունքով   ուրախացնել նրանց: Մենք   այստեղ  ծանոթացանք   շնորհաշատ  տարեցներին,   ովքեր   մեզ  հետ երգում, պարում  և  արտասանում  էին», -ասել է  Զ.  Բալայանը:
Միջոցառմանը  տուն-ինտերնատի  ավագ  բուժքույր   Ռիտա  Հարությունյանն  էլ  ասել է, որ իրենց  մոտ  նման  այցելությունները  հաճախակի   են  լինում:
«Մեր հաստատությունում    ապրում է   85  բնակիչ, որոնց  մեծ  մասը  տղամարդիկ  են: Բնակիչների  մի  մասն  ունի    հաշմանդամության  կարգ:   Տուն  ինտերնատի  բնակիչների  մի  մասի   խնամքն  էլ  աշխատողների  կողմից  իրականացվում  է տնային   պայմաններում: Նրանք  այն  տարեցներն  են, ովքեր  ապրում  են  իրենց  տներում, բայց  միայնակ  են  և  հոգածության  կարիք  ունեն: Տնային խնամք ստանում են  ԱՀ  աշխատանքի, սոցիալական  հարցերի  և  վաերաբնակեցման   նախարարություն դիմած և խնամքի կարիք ունեցող 63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող միայնակ քաղաքացիները: Ստեփանակերտի Տուն ինտերնատի բնակիչների մշակութային առօրյան բավականին հագեցած է. նրանք  զբաղվում են ընթերցանությամբ ու շյուղագործությամբ,  հողագործությամբ, խաղում շախմատ, այցելում թատրոն, կինո և համերգներ»,-մասնավորապես  ասել  է  Ռ. Հարությունյանը:
Մարտունու շրջանի Հացի գյուղից  96-ամյա Մարիա Բալայանը, մեզ  հետ  զրույցում  պատմել  է, որ  իր ամուսնու և աղջկա մահվանից հետո մնացել  է միայնակ  և   տեղափոխվել  տուն-ինտերնատ:
«Շնորհիվ սրտացավ, հոգատար և գործունյա մեր  տնօրեն  Իրինա  Սարգսյանի  և աշխատակազմի` մեզ  համար ստեղծված են բոլոր  հարմարավետ պայմանները, որպեսզի  մենք  մեզ   զգանք   ինչպես  տանը: Այստեղ  բոլորս  կապված ենք  իրար:   Տարբեր  կառույցների   ներկայացուցիչներ  են  այցելում մեզ՝ ծանոթանում  մեր  առօրյային, զրուցում, ուրախացնում  և  ոգևորում::  Շնորհակալ  ենք  մեր   պետական  կառույցների  աշխատակիցներին, բարերաներին, ովքեր  հոգ  են  տանում   մեր  մասին »,- նշել  է Մ. Բալայանը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search