Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հրավերով մեր երկիր կժամանի Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը:
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը կժամանի Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի կոմիտեից: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պարոն Էնդրյու Փարսոնը Հայաստան կժամանի պաշտոնական այցով նոյեմբերի 11-12-ին:
Փարսոնը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանում պարալիմպիկ շարժմանը նոր թափ հաղորդելու և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում առավելագույն ներգրավվածությունն ապահովելու հնարավորությունները:
Էնդրյու Փարսոնը 2017 թ. սեպտեմբերից զբաղեցնում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնը, մինչ այդ եղել է ԱՄՆ-ի պարալիմպիկ կոմիտեի, ապա Բրազիլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահը: Նա Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհրդի անդամ է: