Artsakhpress

Հասարակական

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընտրվել է ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում

Օգոստոսի 21-ին գումարվել է ԱրՊՀ խորհրդի անդրանիկ նիստը, ընտրվել են խորհրդի նախագահ և քարտուղար, հաստատվել են ընթացիկ աշխատակարգերը:

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընտրվել է ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընտրվել է ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից, բացելով նիստը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ)  նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ԱրՊՀ  խորհրդի նոր կազմը՝ հղում անելով  բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքին և նշելով, որ ընթացիկ տարվա հունիսի 17-ին լրացել է ԱրՊՀ խորհրդի նախորդ կազմի գործունեության ժամկետը:  ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է նոր կազմ, որի անդամները ներկայացնում են հիմնադիր կազմը, ԱՀ ԿԳՍ նախարարությունը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական խորհուրդը: ԱրՊՀ նորակազմ խորհրդի անդամներին ներկայացնելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախորդ խորհրդի անդամներին և նիստին ներկա խորհրդի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանին՝արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, ով  համալսարանի խորհուրդը ղեկավարել է 2016-2018 թթ., ասել է, որ համալսարանն իր ուրույն ձեռագիրն է թողել բարձրագույն կրթական համակարգում, ուստի անելիքներն այսօր ուղղված են նրան, որ համալսարանը, ի թիվս այլ գործառույթների, նաև երկրի այցեքարտը լինի:

Քվեարկության արդյունքում ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Խորհրդի քարտուղարի պաշտոնում՝բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որի իր համար պատիվ է ղեկավարել մի բուհի խորհուրդ, որի շրջնավարտն է. «Հուսով եմ  և համոզված, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել համալսարանի հետագա զարգացումն ու աշխատանքների պատշաճ իրականացումը »: Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ խորհուրդը հաստատեց նաև ԱրՊՀ  խորհրդի աշխատակարգն ու ԱրՊՀ  ռեկտորի ընտրության ընթացակարգը:  Համաձայն համալսարանի կանոնադրության և ռեկտորի ընտրության ընթացակարգի՝ ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով, ուստի ԱրՊՀ-ն աշխատանքային 2 օրվա ընթացքում կապահովի համապատասխան հայտարարության հրապարակումը,  և 30-րդ օրը կգումարվի խորհրդի նիստ՝ ԱրՊՀ ռեկտորի ընտրության օրակագային հարցով:  Նիստի ավարտին ԱրՊՀ խորհրդի նախագահի առաջարկով, ռեկտոր Մանուշ Մինասյանը տեղեկություններ  տրամադրեց համալսարանի հավատարմագրման  և գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման  գործընթացների մասին:

Եզրափակելով նիստը՝ նախարար Աղաբալյանը հույս հայտնեց, որ նոր խորհուրդը շարունակելու  է ապահովել շարունակական աճին միտված աշխատանքները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search