Artsakhpress

Հասարակական

Քարին տակում տեղադրվել են առաջին արևային ջրատաքացուցիչները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում մեկնարկել է արևային ջրատաքացուցիչների տեղադրումը: Համակարգերը տեղադրվել են համայնքի ութ ընտանիքներում. ևս մեկում տեղադրվում է այսօր:

Քարին տակում տեղադրվել են առաջին արևային ջրատաքացուցիչները

Քարին տակում տեղադրվել են առաջին արևային ջրատաքացուցիչները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանն ասել է, որ աշխատանքները սկսվել են մոտ 10 օր առաջ. համակարգերը նախատեսվում է տեղադրել 132 առանձնատներում:
 
«Ծրագիրը մեծ նշանակություն է ունենալու ընտանիքների սոցիալ-կենցաղային վիճակը բարելավելու համար: Բացի առանձնատներից, արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու նաև համայնքային տանը, հանդիսությունների սրահում, մանկապարտեզում և դպրոցում:
Սարքավորումները տեղադրող կազմակերպության կողմից տրամադրվում է երաշխիք՝ ցանկացած խափանման դեպքում համակարգի աշխատանքը բնականոն դարձնելու համար: Ուրախ ենք, որ էներգիայի կիրառման պրակտիկան «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է Քարին տակից: Թեպետ գյուղը գազաֆիկացված է, բայց կենցաղում էլեկտրաէներգիայի կամ գազի կիրառումը ծախսատար է»,- ավելացրել է Մ. Առուշանյանը:
Իսկ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի վարպետ Ռաֆայել Արզումանյանը նշել է, որ աշխատանքը կատարում են ուսումնարանի 4 աշկերտների հետ միասին:
 
Մինչ ծրագրի մեկնարկը՝ մոտ 1 ամիս առաջ, վարպետները ևս ուսումնարանում անցել են վերապատրաստման դասընթացներ:
 
«Արևային ջրատաքացուցիչները բաղկացած են բաքից, կարկասից և կոլբաներից: Կարկասը տեղադրվում է կտուրում, որից հետո տեղի է ունենում լարերի ընդհանուր մոնտաժ, միացում տաք ջրին: Համակարգը տեղադրվում է տանիքի վրա՝ դեպի հարավ: Այն արևից հավաքում է էներգիան, որից հետո կոլբաների մեջ տաքացնում ջուրը, փոխանցում բաքերին, որտեղից էլ ջուրն անցնում է ընդհանուր համակարգի մեջ: Եղանակային անբարենպաստ պայմաններում, երբ արևի ջերմությունը չի բավարարում աշխատելու համար, գործում է տենային համակարգը: Բացի դրանից, արևային ջրատաքացուցիչներն ունեն սենսորային բլոկ, որը ցույց է տալիս տարայում առկա ջրի քանակը, ջերմաստիճանը: Այդ համակարգում ջուրը տաքանում է մինչև 80 աստիճան»,- մանրամասնել է Ռ. Արզումանյանը:
 
Քարին տակի բնակիչ Անուշ Բալասանյանն էլ, ով արդեն օգտվում է արևային ջրատաքացուցիչներից, մեզ հետ զրույցում նշել է, որ սա շոշափելի աջակցություն է համայնքի բնակիչներին: Այն հնարավորություն կտա բարելավելու կենցաղային պայմանները և կրճատելու ծախսերը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search