Artsakhpress

Մշակույթ

Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը տպագրվել է ռումիներեն

Անցյալ շաբաթ Ռումինիայի Հայոց Միության «Արարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հայտնի վեպը ռումիներեն թարգմանությամբ/Vahan Totovenţ, Viaţa pe vechiul drum roman, Editura Ararat, 2017, 159 էջ:

Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը տպագրվել է ռումիներեն

Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը տպագրվել է ռումիներեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանությունը կատարել է ռումինահայ ճանաչված լրագրող, գրող եւ թարգմանիչ, Ռումինիայի եւ Հայաստանի Գրողների Միության անդամ Մադլեն Գարագաշյանը/Madeleine Karacașian: Տիկին Գարագաշյանը ծնվել է 1934թ. Ռումինիայի Կրայովա քաղաքում, գաղթականի ընտանիքում: Ստացել է երաժշտական կրթություն, երկար տարիներ աշխատակցել է Ռումինական ռադիոյի տարբեր ծրագրերին, ռումինական տասնյակ թերթերին եւ հանդեսներին`բազմիցս անդրադառնալով նաեւ հայկական մշակույթին եւ նրա մեծերին, Հայաստան կատարած իր ուղեւորություններին: Զուգահեռ աշխատել է նաեւ Բուխարեստի «Ararat» եւ «Նոր Կյանք» շաբաթաթերթի խմբագրությունում, թղթակցել «Հայրենիքի ձայնին»: 

Մադլեն Գարագաշյանն սկսել է թարգմանությունների կատարել 1982թ., հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներից: Հայ գրականությունից  նա թարգմանել է Ալեքսանդր Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի, Մետաքսեի, Կարինե Խոդիկյանի, Դավիթ Մուրադյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Էլդա Գրինի գործերը, ինչպես նաեւ «Հայ ժամանակակից արձակի անթոլոգիայի»  համար տասից ավելի այլ հեղինակների: Ֆրանսերենից նա թարգմանել է Հակոբ Խաչիկյանի եւ Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի», Հակոբ Խաչիկյանի«Ճակատագրի ափերը» վեպերը, ինչպես նաեւ Ռիշար Բալդուչիի «Շառլ Ազնավուր. Պոհեմի մը զավակի խոստովանությունները» գործը: 

Վերջին քառորդ դարի ընթացքում հայ հեղինակների, մասնավորապես Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սեւակի, Վարդգես Պետրոսյանի,  Աղասի Այվազյանի, Վանո Սիրադեղյանի, Գրիգոր Բաբայանի գործերը ռումիներեն թարգմանել են Սարգիս Սելյանը, Մելինե Փոլադյանը եւ Արփիար Սահակյանը: Հայ ժողովրդական տաղերը ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել բանաստեղծուհի Անահիս Ներսեսյանը: 

Այս թարգմանությունների շնորհիվ հայ գրականությունը որոշ չափով հասանելի է դարձել ռումին ընթերցողին: Իսկ ահա ռումինական հարուստ գրականությունը, որը հատկապես ծաղկման է հասել 19-20-րդ դարերում, հատուկենտ թարգմանություններից բացի, անծանոթ է մնում հայ ընթերցողին: Հակոբ Սիրունին ժամանակին, 1939թ. թարգմանել է ռումին ազգային բանաստեղծ Միհայ Էմինեսկուի բանաստեղծությունների հատորյակը, իսկ 2012թ. Սարգիս Սելյանը հայերենի է վերածել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: 

Արդի ռումինական գրականության ճանաչված դեմքերից են վիպագիրներ Շտեֆան Հակոբյանը եւ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ գրող-հրապարակախոսներ Պետրոս Խորասանջյանը եւ Վարդան Առաքելյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search