«Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են»:
Սենոր Հասրաթյան. Արցախի զինված ուժերում որևէ միջադեպ չի գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով «Հաքքին.ազ»-ի հրապարակմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցը, ըստ Հասրաթյանի, գրել էր, թե իբր «Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող»:
«Դա ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք»,-նշել է Հասրաթյանը: